
ԴԻՄՈՐԴ 2025
Հայտարարություններ
Փորձագետները, հաշվի առնելով ոսկերչություն և խոհարարություն մասնագիտությունների որակավորման միջազգային չափանիշները, ըստ արժանվույն գնահատեցին մասնակիցներին:
Ուսումնարանի մասնակից ուսանողներից նախընտրական փուլը հաղթահարեցին՝
«Ոսկերչություն» մասնագիտություն
1. Վարդան Իգորի Գալստյան /երրորդ կուրս/- 100 միավոր
2. Նարեկ Ալբերտի Զիլիմյան /երրորդ կուրս/- 100 միավոր
3. Սամվել Վրեժի Ղազարյան /երկրորդ կուրս/- 91 միավոր
4. Կարլեն Արմենի Շահբազյան /երկրորդ կուրս/- 86 միավոր
5. Արտյոմ Մարտունի Մկրտչյան /երկրորդ կուրս/- 82 միավոր
«Խոհարարական գործ» մասնագիտություն.
1. Արտաշես Արտյոմի Սարգսյան /երրորդ կուրս/- 97 միավոր
2. Զոհրաբ Արամի Գևորգյան /երրորդ կուրս/- 90 միավոր
Հարկ է նշել, որ արդեն ավանդական է դարձել «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին կրթօջախի մասնակցությունը: «Ոսկերչություն» մասնագիտության շնորհալի ուսանողները բազմիցս են արձանագրել դրվատելի հաղթանակներ.
«Համաշխարհային հմտություններ» 2016 թվականի ազգային փուլում ոսկերիչ մասնագիտությամբ Հովհաննես Նազարյանը զբաղեցրել էր պատվավոր առաջին տեղը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով, «Հայաստանի հմտություններ» 2018 թվականի ազգային մրցույթն ավելի արգասաբեր էր. ոսկերիչ մասնագիտությամբ Մնացական Գալստյանը առաջին մրցանակին է արժանացել, իսկ Սարգիս Գասպարյանը՝ երկրորդ տեղին՝ պարգևատրվելով ոսկե և արծաթե մեդալներով:
2019 թվականին Մնացական Գալստյանը ՌԴ Կազան քաղաքում Համաշխարհային հմտություններ միջազգային մրցույթում ոսկերչություն մասնագիտությամբ ներկայացրել է Հայաստանը:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մանկավարժներին՝ ձեռքբերումների համար, մաղթում նորանոր նվաճումներ:
Designed and developed by Brain Fors