Գեղանկարչություն և քանդակագործություն

0213․01․․4 «Գեղանկարչություն և քանդակագործություն»
Որակավորում
:
0213․01․05․4 «Փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» 
Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական մասնագիտական գիտելիքներ և զարգացնել փայտանյութի հետ աշխատելու, էսքիզավորելու, նախագծելու, փորագրելու կարողություններ՝ դառնալով պահանջված մասնագետ գեղանկարչության և քանդակագործության ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • Փայտյա գեղարվեստական իրերի փորագրող՝ գեղարվեստական իրերի պատրաստման կազմակերպությունում
  • Գեղարվեստական փորագրող՝ կահույքի պատրաստման կազմակերպությունում
  • Թվային ծրագրավորմամբ կառավարվող հաստոցներով փորագրման աշխատանքներ կատարող

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Պարզ երկրաչափական և եռաչափ պատկերների կառուցում
  • Փայտատեսակների ճանաչում
  • Աշխատատեղի նախապատրաստում և սպասարկում
  • Ըստ փորագրման տեսակների փորակման գործիքների ընտրում և սրում
  • Փորակման չափանշում, գծանշում, զարդանախշի համապատասխանեցում նախապատրաստվածքի տրամատին և տեղակայում
  • Գծանկարների, գունանկարների, էսքիզների կատարում, կոմպոզիցիայի կառուցում
  • Ձեռքի մեխանիկական, էլեկտրական մեքենաներով և գործիքներով տիպային աշխատանքների կատարում
  • Փորագրման տեսակների փորակումներ
  • Փորագրված շինվածքի վերջնական մշակում
  • Գեղարվեստական իրերի նորոգում
  • Թվային ծրագրավորմամբ կառավարվող հաստոցներով փորագրման աշխատանքների կատարում
  • Աշխատավայրում, աշխատատեղում և աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանում

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Ունի բարձր պահանջարկ հատուկ դիզայներական դեկորներ և դեկորատիվ կահույք պատվիրողների համար 
  • Թույլ կտա  սկսել սեփական գործ կամ արագ գտնել աշխատանք 

Կարողություններ

  • Աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնել, հիմնավորված լուծումներ գտնել 
  • Պարզ երկրաչափական հարթական և աքսիոնոմետրիկ կառուցումներ կատարել
  • Փայտատեսակներ ճանաչել
  • Ձեռքով և թվային հաստոցներով փորագրման աշխատանքներ կատարել 

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ