2021 թվականի նոյեմբերի 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Գրաֆիկական մոդելավորման ոլորտները» թեմայով վարպետաց դաս՝ մասնագիտությամբ III կուրսի ուսանողների մասնակցությամբ։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական կուրսերի ուսանողները 2021 թվականի նոյեմբերի 19-ին Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լևոն Իգիթյանի, կուրսղեկներ՝ Աննա Մարգարյանի և Աննա Ղանդիլյանի ուղեկցությամբ մասնակցեցին Գյումրու երիտասարդական պալատում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի թվով 5 ուսանող հոկտեմբերի 31-ին մասնակցեց «Երիտասարդ քաղաքացու Օրագիրը» Case Study/դեպքի ուսումնասիրության միջազգային մրցույթին, որն առնչվում է քաղաքացիական կրթության տարբեր թեմաների, ինչպիսիք են՝ անհատականություն և ինքնություն, մարդու իրավունքներ, քաղաքացիական ազատություն և հավասարություն, ԶԼՄ-ներ, սոցիալական և բնապահպանական արդարություն, խաղաղություն Երկրի վրա, միջազգային անվտանգություն և այլն:
Նոյեմբերի 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Առողջ ապրելակերպ» դասընթացից անցկացվեց խաղ-դաս՝ «Ներդաշնակ հասարակություն» թեմայով:
2021թ․ նոյեմբերի 15-ին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց «Գործատուին ներկայանալու հմտություններ» թեմայով դասընթաց:
Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի «Ոսկերչություն», «Խոհարարական գործ» մասնագիտությունների թվով 15 ուսանողներ հոկտեմբերի 20-ին և նոյեմբերի 6-ին մասնակցեցին «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլին: Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր ՄԿՈՒ հաստատությունների լավագույն ուսանողները:
Հոկտեմբերի 21-ին և 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար:
Հոկտեմբերի 21-ին թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս` «Անտառի լուռ կանչը» խորագրով: Բաց դասի մասնակիցներն էին «Համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանողները:
2021թ-ի սեպտեմբերի 30-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ «Գենդերային հավասարություն» խորագրով զեկույց, որին մասնակցեցին ուսումնարանի տարբեր կուրսերի ուսանողները:
Designed and developed by Brain Fors