Զեկույց՝ «Գենդերային հավասարություն» խորագրով

Զեկուցող`  «Իրավունքի հիմունքներ» առարկայի  դասախոս  Ս. Ավետիսյանը, ուսանողներին  ներկայացրեց   «Գենդեր» հասկացությունը,  բնութագրիչները, որոնք  կախված համատեքստից` կարող են ներառել կենսաբանական սեռը, առանձնահատկությունները, սեռի հիման  վրա առանձնացած  սոցիալական կառուցվածքներն  ու գենդերային  ինքնությունը: 
Զեկույցը ընթանում էր թեման լուսաբանող սահիկաշարով, որը պատրաստել էին  «Համակարգիչների շահագործում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:  
Ընդունելով այն փաստը, որ «Գենդեր» եզրույթը համաշխարհային մշակութային խոսույթի անբաժանելի մասն է, ժամանակակից գիտությունը գենդերը սահմանում է` որպես պայմանական, գաղափարական կառույց, որում ներառված են այն պատկերացումները, թե ինչ է նշանակում լինել տղամարդ կամ կին` տվյալ մշակույթում, և որոնք են նրանց իրավահավասարությանը հասնելու   երաշխիքները: 
Զեկույցը ծառայեց իր նպատակին` ուսանելի էր, ուսանողները ծանոթացան գենդերին վերաբերող բնութագրիչների առանձնահատկություն-ներին`գիտակցելով, որ գենդերային հավասարությունը արդի հասարակության առաջընթացի գրավականն է:

Հումանիտար մեթոդմիավորում 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ