Հոկտեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոսների համար անցկացվեց սեմինար՝ կազմակերպված Նիդեռլանդների «Ալվան ծաղիկ» կրթական հիմնադրամի կողմից։
Սեմինարը վարեց հիմնադրամի համակարգող Սերվաաս Բեոնքը։
Դասընթացի նպատակն էր խթանել դասախոսների մասնագիտական զարգացումը, ներկայացնել ժամանակակից կրթական մոտեցումները և իրականացնել փորձի փոխանակում:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ հիմնական թեմաները․
- Ինչպես ճիշտ հարցեր ուղղել ուսանողներին նախագծային ածխատանքներ կատարելի
- Ներկայացվեց Դասխոսի դերը որպես քոուչ, ով ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև խթանում է ուսանողի ինքնուրույն զարգացումը։
- Քննարկվեց, թե ինչպես կարելի է դասավանդման ընթացքում ձևավորել հետաքրքրասիրություն և ակտիվ մտածողություն՝ ուղղորդելով ուսանողին հարցերի միջոցով։
- Նշվեց, որ ճիշտ ձևակերպված հարցերը օգնում են ուսանողներին գտնել պատասխանները սեփական ուժերով՝ առանց քոուչի ուղիղ միջամտության։
- Տեսական քննարկումներից հետո մասնակիցները մասնակցեցին գործնական վարժությունների՝ փորձելով տարբեր իրավիճակներում կիրառել մարզչական մոտեցումը։
Սեմինարի երկրորդ հատվածում
- Ներկայացվեց որպես արդյունավետ գործիք՝ սովորելու միմյանցից և սեփական փորձից։
- Փոքր խմբերով (4-6 մասնակից) ուսուցիչները քննարկեցին իրենց առօրյա աշխատանքի բարդ դեպքերն ու երկընտրանքները։
- Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր փորձը, մյուսները տվեց պարզաբանումներ և առաջարկեցին տարբեր լուծումներ։
- Ընդգծվեց, որ ինտերվիզիան խթանում է փոխվստահությունը, թիմային համագործակցությունը և մասնագիտական աջակցության մշակույթը։
Սեմինարը անցկացվեց ակտիվ հարց ու պատասխանների, խմբային քննարկումների և գործնական վարժությունների միջոցով, ինչը նպաստեց մասնակիցների լիարժեք ներգրավվածությանը։