ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Հայտարարություններ
«Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանող Ժորա Սարգսյանը 2020 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքում կայացած պատանիների և աղջիկների ՀՀ ծանրամարտի առաջնությունում՝/ 61կգ քաշային կարգում/՝ զբաղեցրեց առաջին պատվավոր մրցանակային տեղը: Շնորհավորում ենք Ժորա Սարգսյանին և մաղթում նորանոր մարզական հաղթանակներ:
«ՖԵՐՏԻ բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «Միացյալ ազգերի զարգացման ծրագրերի» (ՄԱԶԾ) «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (ԳԷՀ) «Փոքր դրամաշնորհների ծրագրի» (ՓԴԾ) ֆինասավորմամբ , ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկեց «Վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ կենտրոն-լաբորատորիայի ստեղծման» ծրագրի առաջին փուլը։
Խոնարհվում ենք Ձեր հիշատակի առջև…
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության III կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը նոյեմբերի 28-ին կայացած ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված ԵՀՄՊՄԴ-ի գնդակային հրաձգության բաց առաջնությունում /վազող թիրախ, նորմալ վազք 10մ, 30+30 կրակոց, վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց տղամարդկանց վարժություններում և վազող թիրախ, 10մ թիմային միքս վարժությունում գրավեց առաջին տեղերը և արժանացավ երեք ոսկե մեդալի:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը 2020 թվականի փետրվարի 27-ին, կազմակերպել էր «Հաղորդակցման կարողությունների ձևավորում» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարեց կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը հրաձգության առաջնությունում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
2021 թվականի նոյեմբերի 25-ին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության I կուրսում անցկացվեց «Պարզ վակուումային արևային ջրատաքացուցիչ» թեմայով ֆիլմի դիտում:
2020 թվականի մարտի 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տոնական օր էր: Նշվեց «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանի փայլուն հաղթանակը:
2021 թվականի նոյեմբերի 29-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» մասնագիտության II կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Ժամանակակից կտրվածքներ» թեմայով բաց դաս, որի նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքները, ցուցադրել գործնական կարողություններ, ներկայացնել կտրվածքների էվոլուցիան և նորարական մեթոդները, զարգացնել գեղագիտական ճաշակ:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում 2020թ. մարտի 12-ին տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի 28-ամյա տարելիցին։
Մաթեմատիկայի միջազգային օրը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում մարտի 12-ին նշանավորվեց հետաքրքիր ու ուսուցողական միջոցառման անցկացմամբ։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում 2021 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ բաց դաս՝ «Հայ օպերային արվեստի ռահվիրան» խորագրով։ Դասը կազմակերպվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Designed and developed by Brain Fors