Երկրաչափությունը և արվեստը

Դասի նպատակն էր ճանաչել  և գնահատել մաթեմատիկայի դերը մարդու կյանքում,     ընդլայնել ուսանողների  իմացության մտահորիզոնը, նպաստել մաթեմատիկայի գեղագիտական ներուժի բացահայտմանը:

Դասին մասնակցում էին առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները, որոնց նախապես հանձնարարված էր լրացուցիչ աղբյուրներից հավաքել տեղեկություններ, պատրաստել զեկույցներ, լուսաբանող նյութեր և թեմային համապատասխան սահիկաշար: 
Թեման ներկայացվեց «Ոսկե հատում», «Հավասարակողմ եռանկյուն», «Բազմանիստերը մեր կյանքում» ենթաթեմաներով:
Դասը սկսվեց հետևյալ աֆորիզմով` «Երկրաչափությունն ինքն Աստվածն է ... և հանդես է գալիս որպես նրա նախապատկեր աշխարհի կառուցման ընթացքում»:
Մասնակիցները հետաքրքիր զուգահեռներ տարան երկրաչափության, արվեստի տարբեր ոլորտների, բնության և գիտության օրինաչափությունների միջև:
Ուսանողները կարողացան ինքնուրույն կատարել վերլուծություններ` օգտագործելով դիդակտիկ նյութեր, բանաձևեր, սահիկաշար, թեմայի վերաբերյալ բովանդակային տեսանյութեր:
Ամփոփելով դասը` մասնակիցներն եկան այն եզրակացության, որ մաթեմատիկան ամենուր է և այն մեզ հնարավորություն է տալիս խուսափել գորշ միօրինակությունից, հագեցնել կյանքը գեղագիտական արժեքներով`տալով բնական երևույթներին ներդաշնակություն, երաժշտական հարմոնիա, գեղեցիկի համաչափություն և կյանքի շարունակականության գաղափար:

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ