«Հայկական խոհանոց և նրա կերակրատեսակները» թեմայով բաց դաս

Դասի նպատակն էր ներկայացնել ազգային խոհանոցի պատմությունը, առանձնահատկությունները, ինչպես նաև ազգային ավանդական կերակրատեսակները՝ պատրաստման եղանակներով և գործընթացի բովանդակալից նկարագրությամբ:

Դասը մեկնարկվեց ազգային ոգով ներշնչված նախաբանով. «Խոհանոցը ազգային մտածողության և մշակույթի մի մաս է, որտեղ խոհարարը խորհում է և ստեղծագործում»:

Առավել հետաքրքիր էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ «Լավաշ» հացի պատրաստման, մշակման և նշանակության մասին տեսանյութը: Անդրադարձ կատարվեց նաև ազգային խոհանոցի զարգացման պատմությանը, որը համեմվեց ազգային բանահյուսական տարրերով:

Ցուցադրվեց նաև սովորողների կողմից ստեղծված թեմատիկ տեսանյութեր՝ գրագետ և բովանդակալից մեկնաբանություններով: Տպավորիչ էր նաև հայկական ավանդական կոլորիտային խեցեղենով զարդարված սեղանը, որտեղ ներկայացված ազգային խոհանոցի տարատեսակները՝ տոլման, պանրխաշը, տհալը, ղափաման, հարիսան, կոլոնդրակը, մրգաչրերը, թանը և ղոշաբը առավել արտահայտիչ և «անուշահամ» դարձրին թեմատիկ դասը:

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ