2023 թվականի նոյեմբերի 17-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ինտելեկտուալ գավաթի հերթական մրցաշարը, որին մասնակցեցին Շիրակի մարզի ՄԿՈՒ ոլորտի վեց ուսումնական հաստատությունների ուսանողական յոթ թիմեր։
Կրթօջախում կրկին տոնական տրամադրություն էր․ ազդարարեցին վերջին զանգի ղողանջները։ Գարնանային բացառիկ այդ օրը տարբերվում էր նախորդներից իր հիշարժանությամբ, խոնարհումի, հարգանքի և ապրեցնող նվիրումի կերտվածքով։ Լացող ու ժպտացող աչքեր, հուզառատ և ինքնաբուխ խոսքեր, անզուգական երգ ու պար, անկեղծության, նվիրումի ջերմ ու հիշարժան պահեր։ Խոստովանանքին միախառնվել էին ոչ միայն շնորհակալանքի, այլև՝ ափսոսանքի գույները։
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անկացվեց «Թրաֆիքինգ» թեմայով զեկույց, որը վարեց ուսումնական հաստատության դասախոս Ս․Ավետիսյանը։ Զեկույցը միտված էր ուսանողության շրջանում բարձրացնելու թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք մատուցեցին՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի։
Միջոցառումն առավել դիտարժան դարձրեցին ուսանողների գեղարվեստական անզուգական կատարումները։
2022 թվականի նոյեմբերի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը գրանցեց իր հերթական հաղթանակը՝ մասնակցելով Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի և ԽորանԱրդ ինտելեկտուալ կենտրոնի կողմից կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին։
2022 թվականի նոյեմբերի 4-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսեցիների մասնակցությամբ, անցկացվեց «Գենդերային կարծրատիպեր» թեմայով զեկույց-քննարկում։
2022 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրեր» հիմնադրամի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ․․․» ինտելեկտուալ խաղ-մրցույթ ուսումնարանի և Արցախից հյուրընկալած ուսանողների միջև։
2022 թվականի հոկտեմբերի 11-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Առողջ սնունդը որպես առողջ ապրելակերպի նախապայման» թեմայով զրույց-քննարկում՝ առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման, ծխախոտի ծխի վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման վնասների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների շարքից։
Designed and developed by Brain Fors