Մեր հաջողված երեկը, պատասխանատու այսօրը և խոստումնալից ապագան

2022 թվականի նոյեմբերի 22-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ուսումնարանի կրթա-դաստիարակչական հաջողված փորձը, ձեռքբերումները, ուսանողական խորհրդի ծավալած արդյունավետ գործունեությունը, խթանել ուսանողների նպատակային ուսուցմանը, ստեղծել հետադարձ կապ ուսումնարանի շրջանավարտների հետ՝ ձևավորելով մնայուն արժեքներ, զարգացնել շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների նկատմամբ շոշափելի հետաքրքրություն։

Միջոցառումը մեկնարկեց շրջանավարտների ողջույնի խոսքերով, որոնք լիցք հաղորդեցին օրվա խորհրդին։ Մեծ հանդիսավորությամբ նախկին ՈՒԽ նախագահը էստաֆետը հանձնեց նորընտիր նախագահին։ Սկիզբը խոտումնալից էր․ դահլիճում հնչեց առաջին կուրսեցիների երդման արարողությունը։ Ոգևորիչ էր կրթօջախի տնօրեն տկն․ Ահարոնյանի ողջույնը ուսանողներին, որն ուղեկցվեց պատվոգրերի հանձմամբ՝ տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցած ուսանողներին։ Սովորողներին մեծ շուքով հանձնվեցին ուսանողական տոմսերը, որոնք երաշխիքն էր ուսումնառության ու հասունության հեռանկարային ուղու։

Միջոցառման ընթացքում՝ րոպեական լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց նահատակված հայորդի զավակներին, որոնց շարքերում էին նաև կրթօջախի մարտիրոսված ուսանողները։

Փնտրել

Նյութեր

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նորություններ

Image

Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Նորություններ