ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը հյուրընկալեցին Շիրակի պետական համալսարանի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին։

Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու ուսումնարանի մասնագիտություններին, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին։ Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանը ներկայացրեց ուսումնարանի առաջարկած բազմաբնույթ մասնագիտական կրթական հնարավորությունները և կենտրոնում ուսուցանվող մասնագիտությունները, գործունեությունը, ձեռքբերումները։

Ուսանողները շրջայցի ընթացքում մասնակցեցին մասնագիտական աշխատարաններին, որտեղ գործնականորեն ծանոթացան տարբեր ոլորտների առանձնահատկություններին։ Այս փորձառությունը նպաստեց նրանց մասնագիտական կողմնորոշմանը՝ տրամադրելով արժեքավոր տեղեկատվություն արհեստագործական կրթության և մասնագիտական զարգացման հնարավորությունների մասին։

Այցը կարևոր քայլ էր ուսումնական հաստատությունների համագործակցության և ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման ճանապարհին։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ