Ուսանողական կազմակերպություններ

Ուսումնարանում գործող «Ուսանողական ընկերությունների» անդամները, որպես պատասխանատու քաղաքացիներ,
կարևորելով մարդու  իրավունքները իրականացնում են գործարար ծրագրեր՝ ուսումնասիրելով համայնքային
կարիքները։
Ուսանողական ընկերությունը գործիք է, որը հիմնված է գործնական փորձի՝ ձեռնարկության ամբողջական նախագիծ
կազմելու, գործարկելու և արտաքին միջավայրի հետ փոխազդեցության վրա։
Ուսանողական ընկերության հիմքում ընկած է «սովորել գործով» բաղադրիչը։
► Այն ուսանողներին թույլ է տալիս կիրառելով մասանգիտական և այլ գիտելիքներն ու
նախասիրությունները, գործնականում ստանալ ձեռնարկատիրական հմտություններ
► արտադրում են ապրանք կամ մատուցում ծառայություններ, իրականացնում իրական տնտեսական
գործունեություն
► ընկերության գործողությունները իրականացվում են դասապրոցեսից դուրս աշխատանքով՝ ուսանողներն
իրենց ազատ ժամանակի մի մասը հատկացնում են «Բիզնեսի» կազմակերպմանը
«Ուսանողական ընկերություն» - ները ուսանողների համար դարձել են նաև աշխատանքի վրա հենված
ուսումնառության մոդել։
Ընկերությունները կազմավորվում են կամավոր սկզբունքով՝ ըստ ուսանողների նախասիրությունների։
Կատարվում է դերերի և աշխատանքների բաշխում, պարտականությունների և իրավունքների սահմանում, գործըթացի
պլանավորում, իրականացվում՝ քննարկումներ, արտադրանքի/ծառայության թողարկում, հաշվապահության վարում,
ընթացքում վրիպումների շտկում։
Նպատակը՝ խթանել գործարար մտածողության զարգացմանը, ձևավորել վստահություն սեփական գործ սկսելու,
աշխատանք ապահովել նաև այլոց համար, զարգացնել երկրի տնտեսությունը։
Պարբերաբար ՈւԸ-ները այլ ՄԿՈւ հաստատություններին ներկայացնում են Հայաստանում առաջին նախաձեռնության
իրենց առաջատար փորձը՝ դժվարությունները և հաղթահարման ուղիները։
Ուսանողական ընկերությունների անդամները իրենց փորձը կիսել և աջակցել են Սարատակ, Ջրաձոր համայնքների
դպրոցականների հետ՝ ստեղծելով աշակերտական ընկերություններ, պարբերաբար անցկացրել են
խորհրդատվություններ։