ՄԻԱՎ/ՁԻԱՀ ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՉԱՐԻՔ․․․

2024 թվականի դեկտեմբերի 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կենսաբանության դասախոսներ Զ. Նահապետյանը և Ք․ Մարկոսյանը առաջին կուրսերի ուսանողների համար անցկացրեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ը մարդկության չարիք» թեմայով տեղեկատվական դաս՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան։ Տեղեկատվական դասի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարուցիչի տարածման պատճառներին և փոխանցման ուղիներին, արժևորել կանխարգելման գործընթացը և խուսափել հիվանդությունից՝ կարևորելով առողջության պահպանումը: 
Մեջբերելով Հիպոկրատի խոսքերը նշվեց. «Ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել», իսկ կանխարգելման համար կարևոր է լինել տեղեկացված։
Դասն ուսանելի դարձնելու նպատակով օգտագործվեց թեմային համապատասխան սահիկաշար, «Վարակի ուղիներ» վերնագրով քարտեր և հայտորոշիչ թեստեր:
Մասնակից ուսանողները ակտիվորեն փոխանակվում էին սեփական կարծիքներով և վերլուծություններով։ 
Բոլորի մոտ վերջնական տեսակետն այն էր, որ ՄԻԱՎ-ով վարակումից խուսափելու համար ցանկացած իրավիճակում անհրաժեշտ է դրսևորել պատասխանատու վերաբերմունք ինչպես սեփական անձի, այնպես էլ շրջապատի նկատմամբ՝ գնահատելով տեղեկացված լինելն ու առողջ ապրելակերպի սկզբունքներին հավատարիմ մնալը: 
Կազմակերպիչներ՝ Զ. Նահապետյան, Ք․ Մարկոսյան

 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ