ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐԸ

14․05․2024 թվականին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը կազմակերպել էր «Կարիերայի օր» և «Բաց դռների օր» միջոցառում, որի ընթացքում աշակերտները  ծանոթացան ուսումնարանում գործող մասնագիտությունների հետ։
Իններորդ դասարանցիները շրջայց կատարեցին բոլոր արհեստանոցներում, հարցեր ուղղեցին իրենց հասակակից  ուսանողներին, տեղեկություն ստացան յուրաքանչյուր մասնագիտության նրբությունների և աշխատաշուկայում պահանջվածության վերաբերյալ։ Հանդիպումներ ունեցան այն ուսանողների հետ, ովքեր իրենց մասնագիտություններում ունեցել են ձեռքբերումներ, հաջողություններ և հաղթանակներ։
Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու՝ Կիմա Ղարագյոզյանը ֆիլմաշարի միջոցով պատմեց ուսումնարանի հաջողությունների,  «Խոհարար» մասնագիտությամբ դուալ կրթության, փորձարարական ծրագրերի, դասախոսական կազմի, ուսումնարան ընդունվելու պայմանների, գործնական պարապմունքների, ուսանողական կյանքի մասին։
Մասնագիտական կողմնորոշումը նպատակային էր և ուսանելի։