ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

2024թվականի դեկտեմբերի 12-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանը կազմակերպել էր կարիերայի կողմնորոշման միջոցառում Կամոյի միջնակարգ դպրոցի 8, 9 և 10-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն էր օգնել երիտասարդներին ընտրել իրենց կրթական և մասնագիտական ուղին: Աշակերտները նախ մասնակցեցին շրջայցի, որի ընթացքում ծանոթացան ուսումնարանում գործող տարբեր մասնագիտություններին, տեսան ուսումնական գործընթացը, տեխնիկապես հարուստ մասնագիտական արհեստանոցները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունները, ուսումնարանում ուսուցանվող մասնագիտական ուղղությունները, նոր կրթական ծրագրերը, ուսումնարանի և շրջանավարտների հաջողություններն ու ձեռքբերումները: Կենտրոնի պատասխանատուն ներկայացրեց նաև ուսումնարանում ընձեռվող հնարավորությունները, որոնք կարող են օգնել երիտասարդներին հաջողություն ունենալ իրենց ապագա մասնագիտական կյանքի մեջ:

Միջոցառումը նաև աշակերտներին հնարավորություն տվեց հարցեր տալ, քննարկել իրենց մասնագիտական հետաքրքրությունները և ստանալ խորհրդատվություն ապագա մասնագիտության ընտրության հարցում:

#ԿարիերայիՈւղորդում #ՄասնագիտականԿողմնորոշում #Գյումրի #Ուսումնարան #Կամո #Մասնագիտություններ #Կրթություն #Աշակերտներ #Հաջողություն #Բառապանակ #ԿրթականՄիջոցառում

 

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԱՆՎԱՄԲ ԵՎ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Նորություններ