ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ

2024թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, զինղեկ Ա. Գևորգյանի նախաձեռնությամբ, իրականացվեց տարհանման գործընթաց։
Միջոցառման նպատակն էր ստուգել երկրաշարժի ժամանակ ուսանողների, դասախոսական և սպասարկող անձնակազմի պատրաստվածությունը, տեսական և գործնական գիտելիքների կիրառումը ստեղծված արտակարգ իրավիճակում և կատարելագործել տարհանման կազմակերպման կարողությունները։ 
Ըստ ուսումնական հաստատության Քաղաքացիական պաշտպանության պլանի ուսանողների և ուսումնարանի աշխատակիցների համար պարբերաբար անցկացվում են ուսուցողական դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, գրագետ ու կազմակերպված վարքագիծ դրսևորելու, աղետներին դիմակայելու վերաբերյալ։
Ուսանողների, դասախոսական և սպասարկող անձնակազմի, ուսումնարանի պահեստային տարհանման ուղղությունների և ելքերի, ինչպես նաև հակահրդեհային սարքավորումների տեղադրման վայրերի վերաբերյալ իրազեկվածությունը, հնարավորություն տվեցին ճիշտ կողմնորոշվել, գրագետ կատարել բոլոր հրահանգները և ժամանակին տարհանվել՝ հստակ պատկերացնելով շինությունից դուրս գալու հերթականությունն և տարհանման ուղիները:
Կազմակերպիչ՝ Ա․ Գևորգյան

 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ