«Ներառական կրթության կարևորությունը» թեմայով դասընթաց

ՀՀ ԿԳՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնը հրավիրում է մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝

  • Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում
  • Ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար,դժվարություն
  • Հաղորդակցման հմտություններ

Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Ուսանողներին ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում, ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար, դժվարություն և հաղորդակցման հմտություններ:

Դասընթացներին կարող են մասնակցել.

  •  Ուսումնարանի բոլոր ուսանողները
  •  Մանկավարժական հանրույթը
  • Ուսանողների ծնողները
  •  Ուսումնարանի շրջանավարտները 

Դասընթացները տեղի կունենան ս/թ մարտի 15-ին և 29-ին, ժամը 14:00-ին: 
Դասընթացը կվարի «Արեգակ փուռ և սրճարան» ծրագրի հոգեբան` Կարինե Միրզոյան
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1 ժամ:
 Հարցերի և մանրամասների համար կարող եք դեիմել Կարիերայի ուղղորդման կենտրոն

 Հարգանքներով
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`  Լևոն Իգիթյան