Դասընթացներ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնում

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը հրավիրում է մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝

  •  Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում
  •  Ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար,դժվարություն
  •  Հաղորդակցման հմտություններ

Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Ուսանողներին ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում, ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար, դժվարություն և հաղորդակցման հմտություններ:

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Ուսումնարանի բոլոր ուսանողները
  • Մանկավարժական հանրույթը
  • Ուսանողների ծնողները
  • Ուսումնարանի շրջանավարտները 

Դասընթացները տեղի կունենան ս/թ մարտի 15-ին և 29-ին, ժամը 14:00-ին: 
Դասընթացը կվարի «Արեգակ փուռ և սրճարան» ծրագրի հոգեբան Կարինե Միրզոյանը
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1 ժամ:
 Հարցերի և մանրամասների համար կարող եք դեիմել ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոն:

 
Հարգանքներով
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`  Լևոն Իգիթյան