ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

Հարգելի գործընկեր, 
«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնը  մարտի 29-ին` ժամը 13:00-ին, կազմակերպում է «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեղեկանալ  ուսումնարանի գործունեության, ծրագրերի, գործող մասնագիտությունների և հաջողությունների  մասին: 

 Ուսումնարանում գործում են հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության հիմքերով  հետևյալ մասնագիտություննեըը՝

  • Համակարգիչների շահագործում /օպերատոր` համակարգչի/
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում  /վարսահարդար/
  •  Խոհարարական գործ /խոհարար/
  •  Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում  /ռադիոմեխանիկ` ռադիո-հեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման/
  •  Ոսկերչություն /ոսկերիչ/
  •  Գեղանկարչություն և քանդակագործություն /փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի/
  •  Գեղանկարչություն և քանդակագործություն  /փորագրող` քարե գեղարվեստական իրերի/

 Միջոցառմանը ներկա կլինեն գործընկերներ, գործատուներ, Զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն տեղեկատվություն աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Սիրով հրավիրում  ենք բոլորին:

«Բաց դռների օրվան» մասնակցել ցանկացողները կարող են նախապես հաստատել իրենց մասնակցությունը զանգահարելով /+374 312/ 6 64 07 , 098 11 49 91 հեռախոսահամարով:
Միջոցառման պատասխանատուներ՝ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Անուշ Մկրտչյան, կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյան::

 Հարգանքներով
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`                           Լևոն Իգիթյան