ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Հայտարարություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը, համագործակցելով «Գիտակից սերունդ» քաղաքացիական, երիտասարկան Հասարակական և Creative Culture Tour տուրիստական կազմակերպությունների հետ, 2021 թվականի դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր «Երիտասարդները ապատեղեկատվության դեմ պայքարում» խորագիրը կրող սեմինար-դասընթաց:
Դուալ համակարգի ծրագրի շրջանակներում փետրվարի 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ` խոհարար» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար ուսումնարանի գործնկեր կառույց` «Նոր Ալոպո» ռեստորանի տնօրեն Շանթ Գահվէճեանը ներկայացրեց արևելյան խոհանոցի առանձնահատկությունները, որը կկրի շարունակական բնույթ:
Փետրվարի 6-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց համատեղ վիկտորինա՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից:
2020 թվականի փետրվարի 14-ին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» կարիերայի ուղղորդման կենտրոնը համագործակցելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղի հետ, «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց:
«Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանող Ժորա Սարգսյանը 2020 թվականի փետրվարին մասնակցել է մեծահասակների ՀՀ ծանրամարտի առաջնությանը՝ 61կգ քաշային կարգում՝ զբաղեցնելով երկրորդ պատվավոր մրցանակային տեղը: Շնորհավորում ենք Ժորա Սարգսյանին և մաղթում նորանոր մարզական հաղթանակներ:
Փետրվարի 21-ին Շիրակի մարզային գրադարանում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հետ համատեղ անցկացվեց միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան:
Հունվարի 24-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ֆիլմի դիտում-քննարկում՝ «Աշխարհահռչակ գրադարաններ: Մատենադարան» խորագրով:
Հունվարի 29-ին և 30-ին «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում բոլոր առաջին կուրսերում անցկացվեց էլեկտրոնային դաս՝ «Թմրամոլությունը որպես հասարակության չարիք» խորագրով՝ նվիրված թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
2021 թվականի նոյեմբերի 29-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» մասնագիտության II կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Ժամանակակից կտրվածքներ» թեմայով բաց դաս, որի նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքները, ցուցադրել գործնական կարողություններ, ներկայացնել կտրվածքների էվոլուցիան և նորարական մեթոդները, զարգացնել գեղագիտական ճաշակ:
2021թ-ի նոյեմբերի 30-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» III կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Անհատական ոճ. սանրվածքների մոդելավորում» թեմայով բաց դասը:
2021 թվականի դեկտեմբերի 6-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» մասնագիտությամբ III կուրսում անցկացվեց «Հրաշք էլեկտրոնիկա» թեմայով բաց դաս։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը համագործակցելով «Հայակական Կարիտաս»-ի հետ ս/թ փետրվարի 4-ին անցկացրեց «Հայաստանում բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության խթանում» խորագրով դասընթաց: Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը: Կարիերայի ուղղորդման կենտրոն
Designed and developed by Brain Fors