Նորություններ

Image

Մոմավառություն՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված զինվորների

2019թ. ապրիլի 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդը կարիերայի ուղորդման կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հուշ Ապրիլյան քառօրյա պատերազմում մարտիրոսված հերոս տղաների: Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ուսանողներն աղոթք բարձրացրին առ Աստված. նրանք լցված էին հայրենասիրական ոգով, դեմքերին ցավ էր նշմարվում... Ուսանողական խորհուրդ

Տեսնել Ավելին
Image

«Մանկական սանրվածքներ»

2019թ. մարտի 15-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» II և III կուրսերի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Մանկական սանրվածքներ» թեմայով բաց դաս, որի նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքներ, ցուցադրել մասնագիտական կարողություններ, զարգացնել ինքնուրույն աշխատելու և հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ:

Տեսնել Ավելին
Image

«Ներառական կրթության կարևորությունը» թեմայով 2-րդ հանդիպում

«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի և Հայկական Կարիտասի Էմիլի Արեգակ կենտրոնի կողմից Գյումրիում իրականացվող «Առաջին ներառական փուռ և սրճարան» ծրագրի համագործակցության շրջանակներում կարիերայի ուղղորդման կենտրոնը ս/թ մայիսի 2-ին կազմակերպեց թվով երկրորդ հանդիպումը ուսանողների հետ։

Տեսնել Ավելին
Image

Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին…..

Մարտի 28-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ «Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին…..» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Տեսնել Ավելին
Image

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

Մարտի 29-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց Բաց դռների օր:

Տեսնել Ավելին
Image

Ինչպես զարգացնել ռազմավարական մտածողություն զարգացող երկիրների ՏՏ-ների օրինակներով

Ս/թ մարտի 26-ին Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ ուսումնարանի թվով 16 ուսանող մասնակցեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված « Ինչպես զարգացնել ռազմավարական մտածողություն զարգացող երկիրների ՏՏ-ների օրինակներով» թեմայով աշխատանքային հանդիպմանը:

Տեսնել Ավելին
Image

«Հայտնի և անհայտ իտալական խոհանոց»

2019թ. մարտի 27-ին «Խոհանոցային գործ` խոհարար» միամյա կուրսում անցկացվեց «Հայտնի և անհայտ իտալական խոհանոց» թեմայով բաց դասը:

Տեսնել Ավելին
Image

Իրազեկման հանդիպումներ Գյումրի, Ախուրյան և Մարմաշեն համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում

Ս/թ մարտի 20-22-ը Գյումրի, Ախուրյան և Մարմաշեն համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվեց իրազեկման հանդիպումներ:

Տեսնել Ավելին
Image

«Խտրականության բացառում և կանանց իրավունքների պաշտպանություն Շիրակի մարզում» թեմայով աշխատանքային հանդիպում

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ներկայացուցիչները կարերիայի կենտրոնի ղեկավարությամբ ս/թ մարտի 19-ին, մասնակցեցին «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատանքային հանդիպմանը:

Տեսնել Ավելին