ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու հանրակրթական դպրոցների շուրջ 150 աշակերտ:  
Միջոցառման նպատակն էր օգնել երիտասարդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում, ծանոթացնել ուսումնարանի գործունեությանը, ծրագրերին, գործող մասնագիտություններին, ձեռքբերումներին և գործընկեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ ընձեռված հնարավորություններին: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը:
Ուսումնարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց տնօրենի տեղակալ Անուշ Մկրտչյանը, իսկ «Կարիերայի ուղղորդման կենտրոն»-ի ղեկավար Լևոն Իգիթյանը` կարեիայի կենտրոնի գործառույթները, նպատակը և իրականացված աշխատանքները:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Գյումրու Տարածքային զբաղվածության կենտրոնի, «Էմիլի Արեգակ» և այլ գործընկեր կազմակերպությունների,  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ՏԶԿ-ի տնօրենի տեղակալ Սվետլանա Ալեքսանյանը ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացվող պետական ծրագրերի, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և թափուր հաստիքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: Լենտեքս»  ՍՊԸ-ի  արտադրության պետ և անվտանգության ինժեներ Սուսաննա Աստոյանը,  «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի, ինժեներ Հովհաննես Ավդալյանը, և «Նոր Ալեպպո» ռեստորանի տնօրեն Շանթ Գահվեջյանը անդրադարձան հաջողված համագործակցությանը, շեշտելով համապատասխան արտադրամասերում «Ռադիոէլեկտրոնային միջոցների սպասարկում և նորոգում», «Խոհարարական գործ» մասնագիտական բաժինների ուսանողների գործնական պարապմունքների կազմակերպման արդյունավետությունը՝ աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստելու գործընթացում: 
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Սամվել Մարտիրոսյանը քաջատեղյակ լինելով ուսումնարանի գործունեությանը, գոհունակությամբ կարևորեց  արհեստագործական կրթության դերը մարզի զարգացման գործընթացում:
Միջոցառման ավարտին ուսխորհրդի անդամների ուղեկցությամբ մասնակիցները շրջայց կատարեցին ուսումնարանի արհեստանոցներ, որտեղ ուսանողները ցուցադրեցին ձեռք  բերած մասնագիտական կարողությունները, իսկ ապագա դիմորդներին տրվեց անհատական խորհրդատվություն:

 

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ