«Հայտնի և անհայտ իտալական խոհանոց»

Դասի նպատակն էր համատեղել ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները  գործնական կարողությունների հետ, զարգացնել հետազոտական հմտություններ, հարստացնել  մասնագիտական գիտելիքներով և ուսանողներին ներգրավել թիմային աշխատանքի մեջ: 
Դասի սկզբում ներկայացվեց թեման և նպատակները:
Սահիկաշարի օգնությամբ ներկայացվեց իտալական խոհանոցի առանձնահատկությունները, լայն կիրառություն գտած սննդամթերքների տեսակները, ինչպես նաև իտալական խոհանոցին բնորոշ ուտեստների անվանումները՝ թվարկելով բաղադրիչները և դրանց պատրաստման եղանակները:
Դասի գործնական փուլում երկու ուսանող պատրաստեցին “Կարբոնարա”  ուտեստը և “Պեստո” սոուսը: Գործնական կարողությունների ցուցադրմանը զուգահեռ ուսանողները մանրամասն ներկայացրին ուտեստի պատրաստման հաջորդականությունը: Ուսանողները բավականին վարժ կատարեցին անհրաժեշտ սննդամթերքների նախապատրաստման, մեխանիկական և ջերմային մշակման գործընթացները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը և պատրաստման տեխնոլոգիան:

Կազմակերպիչ՝   Մ. Լավազանյան 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ