Որակավորման քննություն մասնագիտությունից
Որակավորման քննություն մասնագիտությունից
Մայիսի 8-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս՝«Ապակու տակ դրված վարդը» խորագրով՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Մայիսի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «GTC for Gyumri» ցուցահանդես-էքսպոյին։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ թվով 7 ուսանող մայիսի 15-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը։
Մայիսի 10-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» միամյա կուրսի ուսանողների հետ անցկացվեց բաց դաս` «Աշխարհահռչակ վարսավիրները և նրանց գործերը» խորագրով: Դասի նպատակն էր խորացնել մասնագիտական գիտելիքները, զարգացնել հմտություններ, ձևավորել թիմային աշխատանքի կարողություն:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների հաջողությունը
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները մայիսի 9-ին մասնակցեցին Գյումրիում կազմակերպված «Անմահ գունդ» խորագրով քայլերթին:
Մայիսի 6-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում ռադիոմեխանիկ մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Հմուտ ձեռքեր» խորագրով ցուցահանդես, որի նպատակն էր խթանել ուսանողների ստեղծագործական մտքի զարգացումը և դրանք գործնականորեն իրագործելու կարողությունը, ցուցադրել նրանց մասնագիտական կարողությունները, հմտությունները:
Designed and developed by Brain Fors