Սեպտեմբերի 22-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհրդի առաջարկությամբ և զինղեկ Ս․Կարապետյանի նախաձեռնությամբ, ուսանողներից մի քանիսը այցելեցին Իջևանի թիվ N զորամասի մարտական դիրքեր։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդը և դասախոոսները, ուսմասվար Ա․Մարգարյանի և զինղեկ Ս․Կարապետյանի նախաձեռնությամբ, մասնակցեցին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» բաժնի շրջանավարտ Արթուր Արտյոմի Մխիթարյանի խաչքար-հուշակոթողի բացման արարողությանը՝ նվիրված նահատակված հերոսի 20-ամյա տարելիցին։
2022 թվականի սեպտեմբերի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ինտելեկտուալ խաղ` նվիրված ՀՀ անկախության օրվան: Ինտելեկտուալ խաղի նպատակն էր նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը, արժևորել անկախության դերը:
Հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս 2020 թվականի հոկտեմբերին ընդհատվեց Արթուր Սուրենի Աթոյանի երկրային կյանքը, և նա դարձավ հավերժի ճամփորդ:
2022թ-ի սեպտեմբերի 9-ին և 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 23 ուսանողներ՝ դասախոս Հ.Մարմարյանի նախաձեռնությամբ, մասնակցեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպած սեմինարին, որի ընթացքում տեղի ունեցավ «Միջառարկայական երկխոսության ստեղծում գիտության և արվեստի բնագավառում» պանելային քննարկում:
«Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է»`բացման այս խոսքով դպրության օրվա մեկնարկն ազդարարեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Ք․Ահարոնյանը։
2022թ հոկտեմբերի 7-ին ամփոփվեցին «ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ» թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները։ Մրցույթը նպատակ ուներ անկոտրում պահել հայի ազգային ոգին և արժևորել հայրենանվիրումի պատվարժան կոչումը։
Սույն թվականի մայիսի 5-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս մաթեմատիկայից`«Մաթեմատիկայի զարգացման պատմությունը» խորագրով: Դասի նպատակն էր ճանաչել և գնահատել մաթեմատիկայի դերը մարդու կյանքում, ընդլայնել ուսանողների իմացության մտահորիզոնը, ծանոթացնել մաթեմատիկայի զարգացման պատմությանը, ձևավորել մաթեմատիկայի մեջ գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարողություններ, ստեղծել միջառարկայական կապ:
Designed and developed by Brain Fors