Զարմանահրաշ ջուրը

Այն նպատակ ուներ կարևորել ջուրն իր քիմիական, ֆիզիկական և կենսաբանական հատկություններով, ջրի անփույթ օգտագործման հետ կապված անդառնալի հետևանքները, բարձրաձայնել ջրային օբյեկտների վիճակն ու խնդիրները՝ կապված դրանց վերականգնման ու պահպանման հետ։ 
Դասի սկզբում ներկայացվեց ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները/էլեկտրոլիզ, դիսոցում, հիդրոդինամիկա, հեղուկի մակերեևութային լարվածություն, հաղորդականություն, մազականություն, թրջում, բյուրեղացում/՝ կարևորելով դրանց կիրառելիությունը ։
Ուսանողները բերեցին հետաքրքիր փաստեր ջրի, դրա հիշողության մասին, ստուգեցին խմելու ջրի մաքրությունը, նշեցին խնայողության կարևորությունը մեր կյանքում։ Նրանք հմտորեն կատարեցին փորձեր՝  <Ռեֆրակցիա>, <Ջրի դիմադրությունը՝ կախված բաղադրության հետ>, <Պելտիեի էլեմենտով հոսանքի ստացումը>, <Ջրածնի անջատումը ջրից>, <Պելտիեի էլեմենտով ջրի սառեցումը>, <Ջրային տորնադո> թեմաներով։ 
Ռադիոմեխանիկները դասն առավել ընկալելի և մատչելի դարձնելու համար կիրառել էին ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն ընձեռեցին հեռավորության վրա պրոեկտել  էկրանի վրա յուրաքանչյուր փորձ։ Նրանք իրենց ձեռք բերած մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները հմտորեն կիրառեցին փորձերի ցուցադրման ընթացքում։
 Առավել դիտարժան էր ջրի շարժման՝ ձայնային ալիքի հաճախականության փոփոխություններից կախված փորձի ցուցադրումը, որը կատարվել և նկարահանվել էր ուսումնարանի բակում։ 
Կապ էր հաստատված կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն առարկաների և մասագիտական մոդուլների միջև։
Լսարանը բացահայտեց այդքան ծանոթ և դեռևս լիարժեք չբացահայտված առեղծվածային նյութի՝ ջրի գաղտնիքները և եզրահանգեց, որ անհրաժեշտ է նպատակաուղղված քայլեր ձեռնարկել բնակչությանը անվտանգ խմելու ջրով ապահովելու համար։

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ