Վիկտորինա՝ «Քիմիան և հարակից գիտությունները» թեմայով

Միջոցառման նպատակն էր զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ինքնուրույն հետազոտական կարողություններն ու ճանաչողական հետաքրքրությունները, ձևավորել թիմի յուրաքանչյուր անդամի ներուժը գնահատելու հմտություններ: 
Վիկտորինան սկսվեց թիմերի ավագների կողմից տնային առաջադրանքների գրագետ ներկայացմամբ: 
Մրցույթին առաջադրված էին քիմիայի հետ կապված հարցեր աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, պատմություն, գրականություն առարկաներից:  Հարցերը կազմելիս հաշվի էր առնվել ոչ միայն ուսանողների ունեցած առարկայական գիտելիքները, այլև նրանց  ընդհանուր զարգացածության  մակարդակը: 
Լսարանում ստեղծվել էր մրցակցային մթնոլորտ. յուրաքանչյուր թիմ ջանք ու եռանդ չէր խնայում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Գովելի էր այն փաստը, որ ուսանողները կարողանում էին հմտորեն լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել առաջադրված երևույթի կամ եզրույթի վերաբերյալ: Ուսանողները ոչ միայն ցուցադրեցին իրենց գիտելիքները, այլև ստեղծագործական մոտեցումներով կապ ստեղծեցին քիմիայի, իրական աշխարհի և մարդկային զգացմունքների միջև: Հետաքրքրական էր նաև «անձնական նամակի վերծանում» առաջադրանքի լուծումը,  այն հնարավորություն տվեց ուսանողներին պրպտելու քիմիայի «աշխարհը», հարստացնելու բառապաշարը և  գեղագիտական ճաշակը: 
Արդյունքների ամփոփման ժամանակ ժյուրին գնահատեց ինչպես ուսանողների ինտելեկտուալ գիտելիքները, այնպես էլ նրանց ստեղծագործական կարողություններն ու հմտությունները: Ժյուրիի նախագահ Ք. Ահարոնյանը խրախուսեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ նշելով դրանց կարևորությունը ուսանողների տրամաբանության, ստեղծագործական մտքի զարգացման գործում: 

 

Քիմիայի դասախոս    Զ.Նահապետյան  

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ