«ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ»

 Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն
իրենց հարկի տակ հյուրընկալել էին մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ օրը դարձրեցին առավել հիշարժան և տոնական։ Վերջիններս անխզելիորեն կապված են հայոց բանակի հետ և իրենց վաստակով ջանք ու եռանդ չեն խնայել ծառայելու ամենանվիրական գործին՝ հայրենիքի պաշտպանությանը։
Միջոցառումն ինքնատիպ դարձավ՝ շնորհիվ ստեղծագործական կենտրոնի համերգա-պարային բացառիկ ելույթների և հայրենասեր մասնակիցների ոգեկոչող խոսքերի։
Միջոցառումն ամփոփվեց ուսումնարանի տնօրեն տկն․ Ահարոնյանի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի հանդիսավոր հանձնմամբ և ոգեկոչման գեղեցիկ ելույթով․ «Մեր մասնագիտական դարբնոցում ենք կռելու երկիրը շենացնողին, իրավագիտակ և գրագետ այն քաղաքացուն, ով իր մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով ժամանակ առ ժամանակ պետք է հաղթանակած կանգնի տարբեր պատվոհարթակներին՝ ապացուցելու, որ հայի ոգին աննկուն է, քայլերը՝ հաստատակամ, որոշումներն՝ արդար, իսկ գործը՝մնայուն և ապրեցնող։
Մեր կրթօջախի մշտական ձեռբերումներն ու հաջողությունները բազմաթիվ անգամներ վկայակոչել են կարևորի մասին․ «Ապրել, արարել և հաղթանակել»։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ