ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Հայտարարություններ
«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար․
Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներն են․
1) դասախոսի դեպքում՝ դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, կամ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտական ուսուցման վկայական և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ,
2) վարպետի դեպքում՝ առնվազն մասնագիտական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ զբաղմունքի բնագավառում գործունեության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերի։
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 10-ին`
Մրցույթը տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Գյումրի, «Անի» թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։
Տեղեկությունների համար զանգահարել /0312/ 6-64-07 հեռախոսահամարով:
Ուսումնարանի մասին՝ gyumriusumnaran4.am
Designed and developed by Brain Fors