«Սկսնակ խոհարար»

Դասի նպատակներն էին ցուցադրել ուսանողների ստացած գիտելիքները և արդի խոհարարության վերաբերյալ կատարված հետազոտական աշխատանքները, զարգացնել համագործակցելու և թիմում աշխատելու կարողություններ, ստեղծել միջառարկայական կապ համակարգչային օպերատորություն  մոդուլի հետ: 
Ուսանողները նախօրոք կատարել էին հետազոտական աշխատանքներ՝ զուգահեռներ տանելով ավանդական և ժամանակակից խոհարարության միջև: Շեշտադրելով հայկական խոհանոցը՝ նրանք պատրաստել էին հանձնարարված թեմայի վերաբերյալ սահիկաշար: 
Հետազոտական աշխատանքի ցուցադրությունն ուղեկցվեց խոհարարության վերաբերյալ օգտակար խորհուրդների, հայկական կերակրատեսակների՝ ղափամայի, հարիսայի  և այլնի պատրաստման ձևերի ու եղանակների նկարագրմամբ:  
Ուսանողների արագ կողմնորոշման կարողությունները ստուգելու համար նրանց առաջադրվեց ներկայացնել ցուցադրվող խոհանոցային պարագաների ու սարքերի անվանումները, համալրող մասերը և օգտագործման նպատակները:
Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով ուսանողները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ ըստ հանձնարարությունների: Խմբերը տրված առաջադրանքները կատարեցին վարժ` պահպանելով սանիտարիայի և հիգիենայի նորմերը և պատրաստման տեխնոլոգիան:
Դասն արդյունավետ և նպատակային  էր, որը խթանեց ուսանողների ինքնուրույն հետազոտական կարողությունների և ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը: 

Դասավանդող՝  Մ. Լավազանյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ