«ՍԿԻԶԲ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ»

Դեկտեմբերի 2 ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում, որը կրում էր «Սկիզբ դեպի հաջողություն» խորագիրը։ Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացան իրենց գեղեցիկ խոսքով, երգով, պարով և ասմունքով։ Տնօրեն տիկին Ահարոնյանը ողջունեց 1 ին կուրսեցիներին և հանձնեց ուսանողական տոմսերը ցանկանալով հաջողություններ ուսման մեջ, իսկ ուսման և սպորտի մեջ հաջողություններ գրանցած, ուսանողական խորհրդի և ուսանողական ընկերությունների աշխատանքներում ակտիվ ուսանողների արժանացրեց գնահատանքի և պարգևատրեց պատվոգրերով։ 
Խոհրդանշական էր խոնարհման պահը 44-օրյա պատերազմում զոհված ուսանողներին՝ խոստանալով պատվով և արարելով ապրել նրանց չապրած տարիները։ Ուսանողական խորհուրդը ներկայացրեց նաև վերջին տարիներին ուսումնարանի ձեռք բերած հաջողությունները, որոնք պարտավորեցնող են։ Նրանք խոստացան արժանավայել շարունակել բարի ավանդույթները և սկիզբ դնել նոր նվաճումների։

 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ