Փոխըմբռնման և կարեկցանքի խաչմերուկում

Սեմինարավարն էր «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի հոգեբան Կարինե Միրզոյանը, ով իր փորձառությամբ և ինքնատիպ մոտեցմամբ լսարանի հետ քննարկեց թեմային վերաբերող մտահոգիչ  շատ հարցեր։ Հանդիպումը լավագույն առիթներից մեկն էր խոսելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրների մասին, ովքեր ամենօրյա ուշադրության կարիք ունեն։ Բարձրաձայնվեց նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու անհրաժեշտ հաջորդական քայլերի, ներառական կրթության դերի մասին՝ նշելով, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները ամենախոցելի խումբն  են կազմում և առաջնայինը՝ ներառման խնդիրն է: Ընդգծվեց նաև հոգեբանական բարդույթ ունեցող դեռահասների և միջանձնային հարաբերությունների ճիշտ ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Հանդիպման ավարտին սովորողները օրվա խորհրդի ընկալման երաշխիք համարեցին նախաձեռնության շարունակականությունը՝ վստահեցնելով, որ այսօրինակ հանդիպումները կդառնան հաճախակի, իսկ սերնդակիցների կողմից սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ հոգացավ վերաբերմունքը՝աներկբա։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ