Ուսուցողական այց ««Ալվան ծաղիկ» սոցիալ- կրթական կենտրոն» ՀԿ

Այցելության նպատակն էր.
•     ծանոթանալ ՀԿ-ի նպատակներին, առաքելություններին,
•    ծանոթանալ գործավարական փաստաթղթերի նմուշներին,
•    կարևորել մասնագիտական գիտելիքների կիրառման հնարավորությունը
•    համագործակցել կրթական կենտրոնի հետ,
•    ընձեռել լրացուցիչ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն:
ՀԿ նախագահ Լ.Գյունաշյանը համառոտ ներկայացրեց ՀԿ-ի նպատակները, առաքելությունները և ծավալած գործունեությունը: Ցուցադրվեց գործավարական փաստաթղթերի նմուշներ, որից հետո ծավալվեց հետաքրքիր մասնագիտական զրույց-քննարկում ժամանակակից գործավարության պահանջների մասին: 
Հետաքրքրական էր նաև էլեկտրոնային գրադարանի հնարավորություններին և տվյալների բազային ծանոթացումը: 
Սոցիալ-կրթական կենտրոնի հետ արդյունավետ և նպատակային համագործակցություն ապահովելու նպատակով ուսանողներն իրենց ստեղծած «Անգլերեն այբուբենը մանուկների համար» թեմայով նրբաճաշակ և ուսուցողական սահիկաշարը նվիրեցին կենտրոնի սաներին: Ըստ Լ.Գյունաշյանի` դա բարի կամքի դրսևորման գեղեցիկ ձև էր, ինքնատիպ նախաձեռնություն և համագործակցության նոր  մեկնարկ:
Այցելության ավարտին ուսանողներն կիսեցին իրենց կարծիքներն ու տպավորությունները `
 նշելով, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ընդհանուր և մասնագիտական գիտելիքների զարգացմանը, ընձեռում հնարավորություն` լրացուցիչ մասնագիտություն ընտրելու հարցում:

Դասավանդող` Ա.Մարգարյան 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ