Ուսանողներն այցելեցին Գյումրու Հայկական ազատամարտի ու ֆիդայական շարժման պուրակ

Այցելությունը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 100–ամյակին: Նպատակն էր ուսանողներին  ծանոթացնել Հայոց ազատագրական պայքարի պատմությանը,  20-րդ դարի  սկզբի ֆիդայական շարժման կարկառուն դեմքերին, բարձրացնել սաների ռազմահայրենասիրական ոգին, հերոսների օրինակով  ձևավորել հայրենիքը պահելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք: 
Միջոցառման սկզբում ուսանողները ծաղիկներ խոնարհեցին ֆիդայական շարժման հերոսների կիսանդրիների առջև՝ ի նշան երախտագիտության:  
Նրանք հանգամանորեն ներկայացրին հայկական ազատամարտի և ֆիդայական շարժման հերոսներին՝ Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Սոսե Մայրիկին, Զորավար Անդրանիկին, Գյումրեցի Պետոյին, Գարեգին Նժդեհին և մյուս արժանավոր ֆիդայիներին՝ նշելով ֆիդայական շարժման  ազգապահպան դերը բոլոր ժամանակներում, ինչպես նաև  Մայիսյան հերոսամարտերում ցուցաբերած նրանց անօրինակ սխրանքները՝ Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում: 
Հայոց լեզվի և գրականության դասախոս Ք. Գրգորյանը հետաքրքիր դեպքեր պատմեց զորավար Մախլուտոյի կյանքի վերջին տարիներից:
 Ուսանողները ծաղիկներ խոնարհեցին ֆիդայական շարժման հերոսների կիսանդրիներին: Այցելությունն եզրափակվեց երկրորդ կուրսի ուսանող Տարոն Ղազարյանի հայրենասիրական խրոխտ երգով:

Կազմակերպիչ ՝ Ա. Պետրոսյան   

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ