Ուսանողը՝ ապագայի հուսալի երաշխիք

 Ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհավորանքի խոսք հղեց ուսանողներին և ամփոփեց ուսանողների 2016 թվականի ձեռքբերումները՝ մասնակցությունները մասնագիտական տարաբնույթ մրցույթների և գրանցված հաղթանակները: Տնօրենն անդրադարձավ նաև զինվորական ծառայություն ընթացքում պարգևների արժանացած ուսանողներին, ովքեր անմնացորդ նվիրումով մասնակցել են  հայրենիքի պաշտպանության գործին:  
Պատվոգրեր հանձնվեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցություն ունեցած հաղթող թիմերին և ուսանողներին: 
Հանդիսավոր կերպով հնչեց առաջին կուրսեցիների երդումը, որտեղ նրանք խոստացան լինել օրինակելի ուսանողներ, ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու ավադույթներին, անմնացորդ ծառայել հայրենիքին:
Ապագայի հանդեպ ձգտումներով և երազանքներով էր լցված միջոցառման գրական-գեղարվեստական մասը՝ սեր, անմահություն, բարություն ու մարդասիրություն շեշտադրումներով:  Բեմը հիշեցնում էր անսահման հորիզոն, որտեղ իրար էին ձուլվել երկնքի լազուրն ու ծովի ալիքները: Ուսանողներն իրենց երազանքներն ու նպատակներն արտահայտել էին «բարդ» նավարկությամբ, որտեղ «նավապետն ու անձնակազմը» պատրաստ էին դիմակայելու բազում փորձությունների: Միջոցառումը փիլիսոփայական միտումներով «ձուլվել» էր ծովի ալեծուփ ալիքներին, որոնք ստիպում են մարդ-արարածին լինել ավելի ուժեղ, կայուն և վստահ ՝ապագայում ամուր և հաստատակամ կանգնելու համար: Ընտրված բանաստեղծական խոսքերը, երգն ու պարը իրար շաղկապվել էին մեկ գաղափարով՝ սիրել մարդուն, լույսով լցնել աշխարհը և ժպիտ նվիրել ամենքին: 
Հանդիսականին էին փոխանցվել ուսանողների տարածած բարությունն ու երիտասարդական անկեղծ մտորումները: 
Ուսանողների օրվա կապակցությամբ ուսանողներին շնորհավորեցին նաև դասախոսական կազմը՝ մաղթելով հաստատուն կամք, եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:

Ուսանողական խորհուրդ 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ