«Ո՛վ մեր լեզու, հայելի մաքրության, գորովի և արիության, դու մեր հոգին ու մեր արյունն ես, դու մեր զրահն ու մեր փառքն ես, դու ներշնչանքի աղբյուր ես․․․»

Օրն այդ, որ ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, 2000 թվականի փետրվարի 21-ից նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։
Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանն անմասն չմնաց մայրենի լեզվի միջազգային օրը պատշաճ ձևով նշելուց։ Հայոց լեզվի և հայ գրականության դասախոս Ն․Սևոյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» խորագրով բաց դասը, որի նպատակն էր կրթել երիտասարադ սերնդին՝ առանցքում պահելով նշանակալիցը․«Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված են լեզվով. դրանով ենք առանձնանում այլ ազգերից: Լեզուն մեր հայրենիքն է, և կարիք ունի ամենօրյա հոգածության: Ուստի մեզանից պահանջվում է պահպանել մեր լեզուն, խոսել մա¬քուր, անաղարտ հայերենով և այն փոխանցել սերունդ¬ներին։ Եվ թո՛ղ հարատևի մեր սուրբ լեզուն և անունը այն վեհ, որ կոչվեց մայրենի լեզու, մայրենի բարբառ և արարվեց Սուրբ Մաշտոցի ոսկեծայր գրչով»։
Ուսանողների զգացմունքային և հոգեթով ասմունքը, մեծ խորհուրդ պարունակող խոսքերը և աղջիկների հեզաճկուն պարը օրը դարձրեցին ինքնատիպ և խորհրդավոր:

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ