«Ոսկերչություն», «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունների վարպետների

Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար․

  • «Ոսկերչություն մասնագիտության վարպետ՝ 1 դրույք
  • «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության վարպետ՝     1 դրույք
  • «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության վարպետ՝ 1 դրույք
  • «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության վարպետ՝ 1 դրույք

Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներն են․

       վարպետի դեպքում՝ առնվազն մասնագիտական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ զբաղմունքի բնագավառում գործունեության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ։

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1),

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 7-ից մինչև 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերի։

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 25-ին`

  • ժամը 12։00-ին` «Ոսկերչություն» մասնագիտության վարպետ,
  • ժամը 13։30-ին` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության վարպետ,
  • ժամը 15։00-ին` «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության վարպետ,
  • ժամը 16։30-ին՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության վարպետ

Մրցույթը տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջ ՊՈԱԿ-ում,  հասցե՝ ք. Գյումրի, Անի թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։

Տեղեկությունների համար զանգահարել  /0312/ 6-64-07 հեռախոսահամարով:

Քոլեջի մասին՝ gyumriusumnaran4.am

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ