«Ոսկերչության մեջ օգտագործվող հին և ժամանակակից գործիք-սարքավորումները» թեմայով բաց դաս

 Բաց դասի նպատակն էր ներկայացնել ուսանողների գիտելիքները նշված թեմայի շուրջ. 
•    ոսկերչական հին և ժամանակակից գործիք-սարքավորումների /գլոցման, փայլեցման, լարաձգման, դրոշմման, մաքրման-լվացման ուլտրաձայանային և քիմմաքրման սարքավորումներ, բոր մեքենա/ դերն ու նշանակությունը, 
•    վերը նշված գործիքների աշխատանքային սկզբունքները /դրանց առավելությունները/, յուրաքանչյուր գործիք-սարքավորման օգտագործման ժամանակ անհրաժեշտ անվտանգության կանոնները:
Ուսանողները ներկայացրին «Ոսկերչության զարգացման պատմությունը Հայաստանում, դերն ու նշանակությունը կյանքի տարբեր ոլորտներում» թեմայի շուրջ համառոտ տեղեկատվություն՝ օգտագործելով նախապես պատրաստված սահիկաշարը:
Այնուհետև ցուցադրին ուսումնարանի արհեստանոցի գործիք-սարքավորումները, օժանդակ նյութերը և հարմարանքները` նշելով դրանց առանձնահատկությունները, աշխատանքի սկզբունքները:
Խոսելով ոսկերչական գործիքների տեսակներից՝ ուսանողները հետաքրքիր ձևով անցում կատարեցին ոսկերչական ժամանակակից գործիք-սարքավորումներին: Բովանդակալից և թեմատիկ տեսանյութերի  օգնությամբ մանրամասն ներկայացվեց թվային ծրագրավորմամբ հաստոցների, ոսկերչական ժամանակակից արտադրամասերի մասին անհրաժեշտ տեղեկություններ:
Ապագա ոսկերիչների մեջ կայացավ մասնագիտական երկխոսություն, քննարկում՝ընդգծելով հին և ժամանակակից գործիք-սարքավորումների կիրառման համեմատական տարբերությունները, առավելությունները:

Մասնագիտական մեթոդմիավորում

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ