Նպատակային շրջայց հայրաքաղաքի խոշորագույն ձեռնարկություններից մեկում

Նպատակային շրջայց հայրաքաղաքի խոշորագույն ձեռնարկություններից մեկում
2023 թվականի մարտի 15-ին, կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի նախաձեռնությամբ, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներն այցելեցին «Լենտեքս» ՍՊԸ։ Այցելության շրջանակներում ուսանողներին ներկայացվեցին մարքեթինգային ճկուն քաղաքականության շնորհիվ ձեռնարկության հզորացման հետագիծը և հաջողության հասնելու գաղտնիքները։ Սովորողներին հնարավորություն ընձեռնվեց նաև ակտիվ մասնակիցը դառնալ տարբեր արտադրամասերում գործող սարքավորումների շահագործման գործընթացին՝ արդեն ծանոթ լինելով աշխատատեղի ճիշտ կազմակերպմանը։
«Ի՞նչ է աշխատաշուկան», «Արտադրող-սպառող գրագետ համագործակցություն», «Թիմում կազմակերպված և արդյունավետ աշխատելու ունակություններ» թեմաները դարձան խթան հետագայում աշխատանք գտնելու հնարավությունների բացահայտմանը։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների մասնագիտական հիմնարար գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը կհամարվի աշխատաշուկա մուտք գործելու երաշխավորված արտոնագիր։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ