Միասնությունն է հայի հաղթական ուժը։

Այցի նպատակն էր ծանոթանալ Սոգյութլիի  հերոսամարտի  պատմությանը,  ուսումնասիրել գոյամարտի մանրամասները, տեղանքը, լսել հերոսամարտի մասնակիցների ժառանգների հաղորդած տեղեկությունները, արժևորել հերոսամարտի պատմական դասերը՝ հետագա հաղթանակների կերտման գործում։
Օրը տոնական էր։ Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և  Անի համայնքի կազմակերպած միջոցառմանը: 
Ուսանողները ունկնդրեցին հայրենասիրական երգեր, մեծ ոգևորությամբ մասնակից դարձան կազմակերպված «Ներկիր ինքդ» խորագրով նկարչության ֆլեշմոբին, միասնական շուրջպարին:
Միջոցառումից և հանդիպումներից տպավորված՝ նրանք եզրահանգեցին՝ այսուհետ հիշատակելով Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան` պետք է նշել նաև Սոգյութլիի գոյապայքարը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերին սրի քաշվելուց, այլև կռվի մեջ ներգրավելով թուրքական ուժերի մի մասին` իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ