Միասնական դաս՝ նվիրված Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ԱՊՀ կազմավորման պատմությունը, անդամ երկրների համագործակցությունը, ծավալած գործունեությունը, գնահատել և արժևորել անդամ պետությունների համագործակցությունը՝ խաղաղության պահպանման գործում: 
Ցուցադրվեց տեսահոլավակ, որը մանրամասն տեղեկություններ տվեց ԱՊՀ-ի կազմավորման, դրա նպատակի և կազմի մեջ մտնող անդամ պետությունների համագործակցության մասին: Լուսաբանվեց ԱՊՀ երկրների ծավալած աշխատանքը, քաղաքական արտոնությունները և ռազմավարական ծրագրերի կարևորությունը: Դասի ընթացքում ուսանողները թեմայի վերաբերյալ ներկայացրին իրենց կողմից ուսումնասիրած  նյութերը: Նշվեց նաև, որ 1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը:  Զուգահեռ համեմատականներ տանելով Կանոնադրության կետերի հետ՝ ծավալվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները հայտնեցին իրենց կարծիքները 44-օրյա պատերազմի ընթացքում ԱՊՀ կառույցի դիրքորոշման և վարած գործունեության մասին: 
Դասը նպաստեց ուսանողների վերլուծական մտքի զարգացմանը,  քաղաքական հայացքների զարգացմանը: 
 
Կազմակերպիչներ ` Ն.Մանուկյան, Ա.Աղաբաբյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ