«Մեջքդ շտկե՛ Գյումրի քաղաք».

Սովորական դեկտեմբերյան մի օր… Ոչնչով չտարբերվող մյուս օրերից: Դպրոցական աղջնակը դասավորում է պայուսակը, հետն էլ շաղակրատում և ծիծաղում է մոր հետ: Հանկարծ լսվում է մի ահեղ դղրդոց… ամեն ինչ խառնվում է, փշրվում է ծիծաղը, խլանում՝ ձայները, կանչերը մնում են անպատասխան: Թատերական այս հուզիչ դրվագով սկսվեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացված «Մեջքդ շտկե՛ Գյումրի քաղաք» խորագրով միջոցառումը՝ նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին: 
30 տարի. ժամանակի հավերժության հանդեպ այն մի ակնթարթ է, իսկ աղետ տեսած գյումրեցու համար վշտի ու ցավի, հուսահատության, խավարի, լույսի ու հավատի տարիներ: Լսելով ուսանողների բանաստեղծական խոսքը, դիտելով այդ աղետալի օրը պատկերող դրվագները՝ ներկաները հասկացան, որ ոչինչ  և ոչ ոք չի մոռացվել:  Միջոցառման երկրորդ հատվածը շնրչում էր լավատեսությամբ, օր օրի վեր հառնող Գյումրվա պատկերով, ապագայի նկատմամբ խոր հավատով ու հույսով: 
Միջոցառումը զուգակցվում էր աշուղական երգի, դուդուկի, պարի անզուգական կատարումներով:
Ուսանողների ոգեշնչող խոսքերը փաստում էին այն իրողությունը, որ Գյումրին պիտի շտկե մեջքը, պիտի կանգնի հպարտ, գլուխը բարձր, որովհետև նա մարդկանց ու աշխարհին  միշտ էլ ասելիք ունի… 
                         

Հայոց լեզվի և հայ գրականության դասախոս՝ Ք. Գրիգորյան 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ