«Մատենադարանի խորհուրդը»

Միջոցառման նպատակն էր ճանաչել «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» տոնի խորհուրդը, գնահատել թարգմանչաց շարժումը՝ որպես լուսավորության, կրթության, գիտության, լեզվաշինության զարգացման հիմք, ծանոթանալ Մատենադարանի գործունեությանը:
 Նախքան ֆիլմի դիտումը, ուսանողական խորհրդի անդամները ներկայացրին 5-րդ դարի քաղաքական և մշակութային կյանքը՝ որպես ելք մատնանշելով գրերի գյուտը: Նրանք անդրադարձան առաջին հայ թարգմանիչներին, նրանց կատարած ահռելի աշխատանքին, գնահատեցին նրանց վաստակը հայ դպրության, մշակույթի առաջընթացի գործում:
 Խոսելով թարգմանչաց շարժման մասին՝ նշեցին, որ Աստվածաշնչի թարգմանությունը մինչև այժմ համարվում է «թարգմանությունների թագուհի»:
 «Մատենադարան» ֆիլմը ուսանողներին մանրամասնորեն և հանգամանալից ծանոթացրեց Մատենադարանի՝ որպես հին ձեռագրերի պահպանման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման պատմությանը և գործունեությանը: 
Հետաքրքիր էր անվանի ճարտարապետի թոռան՝ Մարկ Գրիգորյանի հիշողությունները իր անվանի պապի և այն դժվարությունների մասին, որ ծագել են այդ եզակի կառույցի նախագիծը ստեղծելիս: 
Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում: 
Հայոց լեզվի և գրականության դասախոս Գ. Ավետիսյանը, լրացնելով ուսանողներին, նշեց, որ թարգմանական շարժումը թուլացրեց օտար եկեղեցիների ազդեցությունը և այդ եկեղեցիների թիկունքին կանգնած տերությունների քաղաքական նկրտումները: 5-րդ դարի թարգմանիչները ոչնչից ստեղծեցին մի ինքնատիպ մշակույթ, որ ուրիշ ոչ մի ազգի մշակույթի հետ չես շփոթի: Նրանց ջանքերով ազգը համախմբվեց միասնական մեկ հավատքի շուրջ և կարողացավ դիմագրավել ճակատագրի դառը փորձություններին:

Ա. Պետրոսյան 

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ