Մաթեմատիկայի միջազգային օրվան նվիրված միջոցառում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Միջոցառուման պատասխանատուն ու  բանախոսն էր ուսումնարանի մաթեմատիկայի ուսուցիչ Ռոստամ Պետրոսյանը, ով հետաքրքիր ու պատկերավոր եղանակով  ներկայացրեց «Մաթեմատիկան ամենուրեք» խորագրով բազմաշերտ տեղեկատվությունը։ Բանախոսությունը համեմվեց  տեսանյութերի դիտումով՝ «Մաթեմատիկան և աշխարհը», «π թվի երաժշտությունը»,  «Ֆիլդսի մրցանակակիր ՝ Մարիամ Միրզախան»,  «Սերգեյ Մերգելյան» թեմաներով:
Զեկույցի սկզբում ներկայացվեց Մաթեմատիկայի միջազգային օրվա ընտրության հիմնավորումը, նշվեց մաթեմատիկական գիտությունների դերը սոցիալական և համամոլորակային խնդիրների ընկալման մեջ: 
Առանձնակի ուշադրություն դարձվեց մաթեմատիկայի զարգացման գործընթացում հայ անվանի մաթեմատիկոսների ունեցած դերին:
Միջոցառման ավարտին ուսանողներն հնարավորություն ունեցան կիսվել ստացած թարմ տպավորություններով, կարևորեցին մաթեմատիկայի դերը մարդու տրամաբանական մտածողության, վերլուծելու և եզրակացնելու կարողությունների գործում։ 
Ուսանողները հետաքրքիր տեղեկություններով համալրեցին ամբողջ տարվա ստացած գիտելիքների պաշարը։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ