ԿՏՐՎԱԾՔԸ՝ ՈՐՊԵՍ ԿԵՐՊԱՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՍ

Բաց դասի նպատակն էր զարգացնել ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ կատարելու ունակությունը, ձևավորել գեղագիտական ճաշակ, սերմանել գեղեցիկը գնահատելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու ձգտում։
Թեմատիկ սահիկաշարի ցուցադրմանը զուգահեռ՝ ուսանողները ներկայացրին ժամանակակից կտրվածքների տեսակները(կարճ, միջին և երկար մազերի համար) և վերջիններիս դերը կերպարի ձևավորման, ինչպես նաև բնավորության ճիշտ ներկայացման հարցում: Չէ՞ որ տարբեր երկարության մոդելավորված սանրվածքները շատ հաճախ բացահայտում են մարդու բնավորության գաղտնիքները…Խոսուն նկարներով և բովանդակալից տեսանյութերով հագեցած սահիկաշարը վկայությունն էր սովորողների մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ընդլայնելու նպատակամետ ձգտման:
Մասնագիտական քննարկումը հասավ իր տրամաբանական ավարտին, երբ ուսանողներից հնարամիտը բաց դասն ամփոփեց Գլյուկի թևավոր խոսքով.«…գեղեցկություն, պարզություն, ճշմարտություն»…սա է էականը և կատարելին/ըստ ուսանողների ընդհանրացված կարծիքի/։
Գովելի էր այն փաստը, որ ուսանողները կարողացել էին ինքնուրույն փնտրել, խմբագրել տեղեկատվությունը, պատրաստել սահիկաշար և պատշաճ ձևով ներկայացնել այն:
Դասավանդող՝ Ա.Ղանդիլյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ