ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔՆ Է, ՈՐԸ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՕԳԱԳՈՐԾԵԼ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․

2023 թվականի նոյեմբերի 27-ին կրթօջախում անցկացվեց «Աշխարհի հին ու նոր հրաշալիքների զուգակցումը և կապը նորագույն տեխնոլոգիաների հետ» թեմայով
բաց դաս՝ անգլերեն առարկայից, որի նպատակն էր նպաստել լրացուցիչ տեղեկությունների տնօրինմանը՝ ծանոթացնելով աշխարհի հին ու նոր հրաշալիքներին, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին, զարգացնել օտարալեզու բանավոր խոսքը, բաց դասի ընթացքում ապահովելով անգլոֆոն մթնոլորտ, ամրապնդել թեմայի վերաբերյալ ճանաչողական և հանրամշակութային գիտելիքները, զարգացնել լեզվամտածողություն։
Կազմակերպիչ՝ անգլերեն լեզվի դասախոս Վ․Նահապետյան։ Բաց դասին մասնակցեց 15 ուսանող։
Տարբերվող էր բաց դասն իր տեսակով և կառուցվածքով․ տեսանյութերի դիտում-մեկնաբանում, սահիկաշարի ստեղծում-ցուցադրում, խճանկարների հավաքում և ներկայցում։ Հատկանշականն այն էր, որ սովորողները զինվեցին ճանաչողական, հանրամշակութային գիտելիքներով և կարևորվեց նրանց անգլերեն լեզվով բառապաշարի հարստացումը։
Գովելի էր այն փաստը, որ ուսանողական խորհուրդը կրթօջախի գրադարանին նվիրեց ինքնաստեղծ «Հիշարժան տարեթվեր 2024» գրքույկը և գրքերի մի կապոց։

Փնտրել

Նյութեր

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նորություններ

Image

Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Նորություններ