ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
2023 թվականի ապրիլի 18-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Հուզական ինտելեկտ» թեմայով դասընթացը՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողներ Սոնա Հակոբյանի և Արտաշես Հարությունյանի նախաձեռնությամբ։ Դասընթացը մեկնարկեց երիտասարդական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունների մասին հակիրճ տեղեկատվության ներկայացումամբ։ Նպատակամիտված սեմինար-պարապմունքի ժամանակ դասընթացավարների կողմից իրականացվեցին հույզերի ճանաչման, մոտիվացիայի վերհանման և հաղորդակցման հմտությունների բացահայտման վերաբերյալ հետաքրքիր խաղեր։ Սովորողների հետաքրքրվածությունն ու ակտիվ մասնակցությունն ապահովված էր։ Վերջնարդյունքում՝ մասնագիտության մեջ հստակ կողմնորոշված երիտասարդները բացահայտեցին, որ շնորհիվ «հուզական ինտելեկտ» ունակության իրենք կկարողանան ճանաչել այլոց և սեփական հույզերը, մտադրությունները, մոտիվացաները, ցանկությունները և դրանք կկառավարեն հստակ խնդիրների լուծման նպատակով։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ