«Իտալական խոհանոցի գաղտնիքները» թեմայով բաց դաս

Խոհանոցը լցված էր իտալական ուտեստների նրբաճաշակ բույրով, որը գերեց ներկաներին և կտրելով իրականությունից տարավ դեպի «Քաղցր կյանք»/դոլչե վիտա/: Տպավորիչ էին Իտալիայի դրոշի գույներով երանգավորված պաստաները` համեմված անուշաբույր սոոուսներով, որոնք սեղանի հիմնական զարդն էին: Խորհրդանշական երեք գույները ստացվել էին շնորհիվ  սպանախի, կարմիր բազուկի, ալյուրի բնական հիմքերի:
Բաց դասը յուրահատուկ էր  կարևորագույն փաստերով և մեջբերումներով, որոնք մատուցվեցին բովանդակալից սահիկաշարի ուղեկցմամբ: 
Դասն անցկացվեց  տեխնիկասարքավորումներով հագեցված խոհանոցում, որը խթանեց ուսանողների կողմից ուտեստների արհեստավարժ պատրաստմանը: Շնորհիվ ժամանակի ճիշտ կառավարման հմտությունների, սովորողները հմտորեն պատրաստեցին պաստա «կարբոնարա», պիցցա  «մարգարիտա», աղանդեր` «տիրամիսու» ,նախուտեստ «բռուսկետա»:
Լայնէկրան ցուցադրվեցին և հանգամանալից մեկնաբանվեցին նաև  աշխարհում ամենաճանաչված իտալական պիցաները, բազմատեսական պաստաները, Իտալիայի բնության համը հուշող գունեղ սոուսները, ինքնատիպ քաղցրավենիքների ընտրանին, արևաբույր հացատեսակներն ու  հնեցման տարբեր ձևերով պանիրները: 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ