Իրավագիտակից ուսանող` անվտանգ աշխատաշուկա

Դասընթացը վարեց՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավապաշտպան-փաստաբան, դասախոս Գայանե Գևորգյանը:
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
•    Աշխատանքի ընդունվելու կարգը, պայմանները
•    Որոշակի և անորոշ ժամկետով պայմանագրեր
•    Աշխատողի իրավունքները և պարտականությունները
•    Աշխատանքից ազատվելու կարգը
•    Աշխատողների երաշխիքները:
Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Ուսանողներին զինել աշխատանքային իրավունքների գիտելիքներով, ձևավորել և զարգացնել հմտություններ գործատուի հետ առաջին անգամ հանդիպման ներկայանալու համար, ներկայացնել կրթություն-աշխատանքային շուկա կապի նրբությունները, բարձրացնել իրավագիտակցության մակարդակը աշխատող-գործատու  փոխհարաբերությունների վերաբերյալ: Տրամադրել աշխատանքի ընդունվելու և ազատվելու վերաբերյալ գիտելիքներ:

Գայանե Գևորգյանը սպառիչ և գրագետ ներկայացրեց դասընթացը և պատասխանեց բոլոր հարցադրումներին: 
Սեմինար-դասընթացին մասնակցեցին թվով 38 ուսանող և 4 մանկավարժ (12 տղա, 31 աղջիկ):

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`  Լևոն Իգիթյան
 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ