Ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Ինտելեկտուալ խաղի նպատակն էր ուսանողների մոտ
•    զարգացնել տրամաբանական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
•    ձևավորել թիմում աշխատելու կարողություն  և հաղթանակի հասնելու ձգտում, 
•    խթանել բազմակողմանի գիտելիքների ձեռքբերմանը,
•    զարգացնել հիշողությունը և վերլուծական կարողություններ։

Ուսանողները խաղավարի հանձնարարմամբ բաժանվեցին թիմերի՝ «Հակավիրուսներ» և «Ինֆորմատներ», այնուհետև թիմերի ավագները ներկայացրին իրենց կարգախոսը:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթը բաղկացած էր 5 փուլից, այն անցկացվեց հագեցած, տարբեր անիմացիոն էֆեկտներով  ձևավորված սահիկաշարի ցուցադրմամբ:
Առաջին՝ «Գուշակիր բառր» փուլի ընթացքում  «Հակավիրուսներ» թիմը ըստ հանձարարության կռահեց առավել շատ մասնագիտական բառեր /հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակներով/ և իրավունք ստացավ առաջինը պատասխանելու հաջորդ փուլի հարցերին:
«Հարց ու պատասխան», «Տրամաբանական հարցեր»  փուլերում առավել միավորներ վաստակեց «Հակավիրուսներ» թիմը:
 «Բլից հարցեր» փուլում, թիմերի ավագները պետք է արագ պատասխանեին մասնագիտիկան 8-ական հարցերի,  ճիշտ պատասխանելով 4-ական հարցերի երկու թիմերն էլ վաստակեցին հավասար միավորներ:
Վերջին, հինգերորդ փուլում յուրաքանչյուր թիմ հակառակորդ թիմին տվեց մեկ մասնագիտական հարց, որոնց հստակ և ճիշտ պատասխանները գոհացրեց ժյուրիին:
Ամփոփելով արդյունքները ժյուրին խաղ-մրցույթի հաղթող ճանաչեց «Հակավիրուսներ» թիմին:

Ինտելեկտուալ խաղն անցավ հետաքրքիր և մրցունակ մթնոլորտում, այն նպաստեց ուսանողների մոտ մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, արագ կողմնորոշվելու, ինչպես նաև թիմում աշխատելու կարողությունների ձևավորմանը:

Դասախոս՝     Է.Մանուկյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ